Ծանոթանում եմ օրվա լրահոսին:
Թե տեղական. թե միջազգային լրահսում գերական մի հարց է՝
- Ի՞նչ է լինելու ՈՒկրաինայի հետագան:
Իսկ այդ հետագան պարզ ու հստակ է:
1-ին- Ռուսաստանին են անցնում իրենց գրաված
տարածքները, պլյուս սևծովյան ափամերձ
մարզերը՝ իշխան Պոտյոմկինի կառուցած Օդեսա
ռուսական քաղաքավ հանդերձ:
2-րդ- Ստեղծվում է ներկա Ուկրաինայի կենտրոնական
մարզերից մինչև Կարպատների Տրուցկավեց գիծը,
նոր Ուկրաինա՝ Կիև մայրաքաղաքով և Կրեմլի
վստահությունը վայելող իշխանությամբ:
3-րդ- Տրուցկավեց գծից արևմուտք մարզերը, ներքին
պայմանավորվածությամբ, առաջարկվում է տիրել
Հունգարիային ու Ռումինիային:
Այսինքն դրանք դարձվում են դետոնատոր, դեռևս
Ստալինի տեղադրած «ֆուգասային ռումբը»
պայթեցնելու և ԵՄ-ը քանդ ու քարափ անելու
համար:
Ու այս ամենից հետո, ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ, կսկսվի գործել ավերված տարածքների վերականգնումը:
Մի նոր «Մարշալի պլան»:
Այս լուսնի տակ նոր բան չկա:
Ցավում եմ, բայց չափազանց քչերն են ծանոթ նույն
Մարշալի, ամերիկյան բանկիրներին գրած 1937 թվի նամակին, թե ինչու՞ պետք է աջակցել Հիտլերին և ինչպիսի եկամուտներ կունենան բանկիրները պատերազմից հետո:
Մարշալի նամակի բովանդակությանը ծանոթ չլինելը, քարը գլխին, բայց չի կարելի մոռանալ, որ Թրամփը նախագահ է դարձել արդյունաբերական և բանկային
կապիտալի պայմանավորվածության արդյունքում:
Եվ պարտավոր է հաշվի առնել բանկային կապիտալի շահերը:
Բիզնես… քաղաքականությունը ընդհանրապես, ամերիկյանը մասնավորապես բիզնես է:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ